HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ կդառնա կուսակցության ղեկավար

Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50): Կուսակցության թվով երկրորդ համագումարի նպատակն է հստակեցնել կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների շուրջը: Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես կգա կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Պատգամավորների քննարկմանը կներկայացվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ հարցերի, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հանրապետական վարչության նախագիծ-բանաձեւերը: Վերջում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը: Համագումարի ընթացքում Թեքեյան կենտրոնի ցուցասրահում երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը կներկայացնի «Հայ դատը միջազգային երգիծանկարիչների գործերում» ցուցադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter