«Էդ հարցն էլ կլուծենք»,- խոստացավ մարզպետը


Գործում են միայն համաբուժարանը, գինեկոլոգիական բաժանմունքն ու շտապօգնության ծառայությունը: Ստացիոնարի փակման արդյունքում 16 բուժաշխատող ազատվել է աշխատանքից: «Աշխատեք բոլորին ապահովել աշխատանքով»,-մարզի առողջապահության վարչության պետին հանձնարարեց մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Հիվանդանոցում շրջայցի ժամանակ մարզպետին եւ նախարարության աշխատակիցներին կրնկակոխ հետեւող բուժաշխատողներից մեկը բարձրաձայն դժգոհեց. «Հիվանդանոցի վիճակը որ նայում են` ինչ է փոխվելու, տնօրենին պիտի փոխել, տնօրենին, որ մեզ էս օրը չգցեր, հո ամեն մարդու ղեկավար չեն նշանակի»:
Դրվեց հիվանդանոցի վերանորոգման խնդիրը: «Ապագայում վերանորոգվելիք բուժհիմնարկների ցանկում այն ներառված է,-հավաստեց նախարարության ներկայացուցիչը»: Պետք է լուծել նաեւ Մարալիկի եւ հարակից 11 համայքներն իրար կապող տրանսպորտային երթուղի ունենալու հարցը: «17 համայնքներից 11-ի բնակիչները գերադասում են հասնել Գյումրի, որովհետեւ Մարալիկի հետ ուղիղ կապ չունեն, դրա համար էլ մեր պոտենցիալ հիվանդները բուժզննման համար այստեղ չեն գալիս»,-նկատեց հիվանդանոցի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը:
«Էդ հարցն էլ կլուծենք,-խոստացավ մարզպետը,-պիտի աշխատենք, որպեսզի տարածաշրջանը սպասարկող հիվանդանոցի նախկին կարգավիճակը վերականգնվի: Իսկ դուք հետեւեք մաքրությանը, ամոթ է, դա էլ հո կապ չունի տրանսպորտի հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել