HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան

Հուլիսի 9-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` կողոպուտ կատարելու կասկածանքով Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 51 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ս/թ մայիսին Շերամի փողոցում գտնվող մսուր-մանկապարտեզի մոտ բացահայտ հափշտակել է 1982 թ. ծնված Շուշան Շ.-ի պարանոցի ոսկյա շղթան: Կողոպուտի մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Հուլիսի 9-ին նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter