Թանկարժեք մետաղների պետական գները կրկին նվազել են
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 12.07.2010-18.07.2010 թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 12991.89 (-466.41), բացթողնման գին` 14121.62 (-506.97),
արծաթ` գնման գին` 193.25 (-9.32), բացթողնման գին` 210.05 (-10.13), պլատին` գնման գին` 16419.14 (-324.98), բացթողնման գին` 17846.89 (-353.24), պալադիում` գնման գին` 4763.81 (-164.92), բացթողնման գին` 5178.05 (-179.26):
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել