Նկատելով ոստիկաններին` դրամապանակը նետել է և փորձել դիմել փախուստի
Հուլիսի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները «Մանկական զբոսայգուց», կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Թամազյանին: Պարզվել է, որ նա Իտալիայի փողոցում բացահայտ հափշտակել է Մեծ Բրիտանիայի թագավորության մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար և 10 հազար դրամ: Թամազյանը նկատելով ոստիկանության ծառայողներին` դրամապանակը նետել է և փորձել դիմել փախուստի:
Դրամապանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կասկածներ կան, որ սա Թամազյանի կատարած միակ հանցարարքը չէ: Ովքեր տուժել են նրա գործողություններից` կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսակամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել