Երկու վթար` մահվան ելքերով
Այսօր` ժամը 01.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» փառքի պանթեոնի մուտքի դիմաց, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 UՍ 511 պետհամարանիշի և «Պեժո» մակնիշի 27 ՍՕ 609 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ուղևոր Մ.Սանոսյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Շրջվել է Զիլը
Վաղ առավոտյան`ժամը 07.03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում շրջվել է «ԶԻԼ-131» մակնիշի 26 ԼՕ 068 պետհամարանիշի ավտոմեքենան. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Խ.Դավթյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Վայք քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Մ. Խուդոյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարների օգնությամբ Մ. Խուդոյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել