HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնկալում է վարչապետի եւ նախարարի միջնորդությունը

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է հղել վարչապետին եւ քաղաքաշինության նախարարին` Գյումրիում   «Գլենդել Հիլզ»  ՓԲԸ-ի կողմից Մուշ-2 թաղամասում  կառուցված բնակարաններում կոմունալ-կենցաղային ծառայությունների ապահովման և խոցելի խմբերին նորակառույց բնակարաններ տեղափոխվելու խնդրում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Նամակում նշված է, որ Մուշ-2 թաղամասում կառուցված շենքերի բնակարաններում դեռևս  գազի և ջրի  հաշվիչների տեղադրված չլինելու պատճառով բնակիչները զրկված են կոմունալ-կենցաղային պայմաններից՝ չունեն ջուր, այդ պատճառով չեն կարող օգտվել անգամ զուգարաններից: Վահան Թումասյանն ակնկալում է վարչապետի միջնորդությունը և հանձնարարականը պատկան կառույցներին` Մուշ-2 թաղամասի բնակարաններում անհապաղ ապահովել կոմունալ-կենցաղային պայմաններ, ինչպես նաև այդ կառույցների և բնակիչների միջև անհրաժեշտ պայմանագրերի կնքման աշխատանքները դյուրացնելու նպատակով հենց թաղամասում գրասենյակներ բացել և կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել մինչև ժամանակավոր կացարանների հանձնումն ու բնակարանի սեփականության վկայականների ստացումը: «Ուզում ենք հավատալ, որ Ձեր կողմից տեղական և մարզային իշխանություններին համապատասխան ցուցումներ կտրվեն, նաև, նման ընանիքներին տնակներից նոր բնակարաններ տեղափոխվելու խնդրում աջակցություն ցուցաբերելու համար: Անշուշտ տեղին կլիներ, եթե Գյումրիում գործող բուհերի ղեկավարները ևս հորդորեին  իրենց ուսանողներին, որ նրանք օգնեին միայնակ ծերերի տնային իրերի տեղափոխմանը,-նշված է բաց նամակում:- Մեր հարյուրավոր հայրենակիցների 22 տարի պարտադրված թշվառության և անօթևանի կարգավիճակից ձերբազատվելու գործին կարող են զորավիգ լինել նաև գործարարներն ու տարաբնույթ հիմնադրամները: Ուստի նաև նրանց կոչ ենք անում ցուցաբերել  աջակցություն, որպեսզի  հարյուրավոր անապահով ընտանիքներ վերջապես զգան վաղուց սպասված բնակարանամուտի բերկրանքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter