
Հայաստանի կառավարությունը որևէ մտավախություն չունի Վրաստանի տարածքով դեպի Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարի վաճառքի առնչությամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ըստ նրա՝ Վրաստանը դեռ չի հայտարարել, որ պատրաստվում է վաճառել այն, այլ պարզապես ստրատեգիական օբյեկտների ցանկից հանել է մեկ պատճառով` այդ գազատարի ճյուղավորումները մտնում են իրենց ցանցի մեջ: Մովսիսյանը նշեց, որ նույնիսկ վաճառքի դեպքում Հայաստանին որևէ ցնցումային իրավիճակ չի սպասվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել