20-ամյա Գարուշը ջրահեղձ է եղել
Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 19:00-ի սահմաններում, մարզի Ջանֆիդա գյուղի լճում ջրահեղձվել է Արմավիր գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Գարուշ Յալվրյանը: Տեղի ուժերով Գ. Յալվրյանը դուրս է բերվել լճից ու տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ ժամը 20:20-ի սահմաններում, բժբախտաբար, մահացել է:
Դեպքի վերաբերյալ մարզային փրկարարական վարչություն ահազանգ չի ստացվել: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել