
«Հետքին» հայտնի դարձավ, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան` աշխատանքում վերականգնվելու պահանջով: Գործն ընդունվել է դատավոր Արծրուն Միրզոյանի վարույթ, դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ: Մերուժան Ենգիբարյանը դատարանում վիճարկելու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` մայիսի 31-ի հրամանը, որով դադարեցվեցին տնօրենի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Մերուժան Ենգիբարյանը աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման` աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Նախաքննության ընթացքում դպրոցի նախկին սաները պատմել էին նաև տնօրենի դաժան ծեծերի և պատժամիջոցների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել