
Կենտրոն վարչական տարածքի քննչական բաժնում քննվող «Ազատամտություն» օրաթերթի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը` «Վիրավորանք», ապաքրեականացվել է: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորակական արտահայտություններ և կոլաժ-լուսանկար հրապարակելու հիմքով:
Պատգամավորը «Հետքին» ասաց, որ հավանաբար կդիմի քաղաքացիական դատարան` արդեն փակված օրաթերթին տուգանելու պահանջով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել