HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ` «Ջերմուկ» հյուրանոցում. զոհեր ու վիրավորներ չկան

Հուլիսի 14-ին` ժամը 11:20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Շահումյան 28 հասցեում գտնվող «Ջերմուկ» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել` 12:30-ին: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ծխապատ գոտուց դուրս է բերվել երկու քաղաքացի` Երևանի բնակիչներ Հ. Եղիազարյանը և Ռ. Վարդանյանը: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Ամբողջությամբ այրվել է 7, մասնակի` 8 սենյակ, 1 սանհանգույց և միջանցքի` 250 քմ մակերեսով գորգը: Ընդհանուր առմամբ` այրվել է 350 քմ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter