HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 14-15-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի և ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևանի Նուբարաշենի «Անտառտնտեսության» տարածքում այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզական գյուղում` 500 քմ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի «Արգյազ» կոչվող տարածքում` 2000 քմ, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` 2000 քմ, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղին կից սարալանջին` 20 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ: Երևանի «8-րդ հրաշալիք» ռեստորանի մոտ այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Բագրատունյաց պողոտայում` 3000 քմ, իսկ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկապարտեզի տարածքում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter