HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքի թթվային քամաջուրը (քամուկը) և դրա հետևանքները

Հանքերի թթվային քամուկը (հանքերից քամվող ջուրը) հանքահանման հետևանքով առաջացած ամենալուրջ սպառնալիքներից մեկն է` տեղանքի ջրերին: Թթվային այդ քամուկը կարող է հարյուրավոր տարիներ (իսկ «նպաստավոր» պայմաններում` հազարավոր տարիներ) ավերել (կայուն աղտոտել) գետերը, գետակները և ջրակենցաղը: Ինչպե՞ս է առաջանում Մետաղական հանքավայրերում, հանքանյութը (ոսկու, արծաթի, պղնձի և այլն) հաճախ (սովորաբար) հարուստ է լինում ծծմբային միացություններով: Երբ հանքահանումն ու հանքավերամշակումը (ի հայտ են բերում) երևան են հանում ծծմբով հարուստ հանքանյութը, ջրի և օդի ազդեցությամբ այդ հանքանյութից առաջանում է ծծմբական թթու, որը հաճախ իր մեջ է լուծում հանքանյութի մեջ եղած վնասակար մետաղները (օրինակ` As, մկնդեղը): Հանքի թթվային քամաջուր (քամուկ) առաջանում է այնտեղ, ուր ծծմբային միացություններով հարուստ հանքաքարը շփվում է օդի ու ջրի հետ, օրինակ, մակաբացման ապարների կույտերում, պոչանքներում, հանքի բաց փոսերում-խոռոչներում, հանքային թունելներում, և հանքանյութի վերամշակման (մետաղների և մյուս օգտակար տարրերի կորզման) հրապարակում: Ձկներին և մյուս ջրակենցաղներին հասցրած վնասը Հանքի թթվային քամուկը (լցվելով գետեր, լճեր և այլն) ծանր հետևանք է թողնում ձկների և, ընդհանրապես, բույսերի ու կենդանիների վրա: Այդ քամուկի հետևանքով, շատ գետակներ ունեն թթվային pH (4) կամ ցածր - «battery»-ի թթվին համարյա համազոր: Օրինակ` մետաղներով հարուստ այդ թթվային քամուկը, Նյու-Մեքսիկայի (New Mexico) Questa մոլիբդենի հանքից հոսելով և թափվելով Կարմիր (Red River) գետը, վնասել է այդ գետի կենսաբանական կյանքը` 8 մղոն երկարությամբ (1 մղոնը հավասար է 1,609 կիլոմետրի): Հարատև (շարունակական) աղտոտում Հանքի թթվային քամուկը վնասակար է հատկապես նրանով, որ շարունակվում է անդադար` հանքահանման ավարտից հետո: Միացյալ Նահանգների արևմտյան շատ հանքերում քամուկը հավերժորեն պետք է զտվի, մաքրվի (որպեսզի չաղտոտի մակերեսային ջրերը): Օրինակ` կառավարության պաշտոնյաները պարզել են, որ Golden Sunlight հանքի թթվային քամուկը (թթվային քամուկ առաջանալը) կշարունակվի հազարավոր տարիներ: Քամուկի վնասազերծումը տնտեսական ծանր բեռ կարող է դառնալ, գլխավորապես, երբ (հանքահանող-հանքավերամշակող) ընկերությունը սնանկանում է կամ հրաժարվում է քամուկի վնասազերծման ծախսերը վճարելուց: Օրինակ` Կոլորադոյի Summitville հանքի թթվային հոսքը Almanosa գետի 1,7 մղոն երկարությամբ` լիովին սպանել է կենսաբանական կյանքը: Այդ քամուկի հոսքը կլանելու և վնասազերծելու համար (Միացյալ Նահանգների) Միջավայրային պահպանության գործակալությունը (EPA) օրեկան 30 հազար դոլար է ծախսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter