HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Բացվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների միություն

Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ Ֆրանսահայ կինոգործիչ Ալան Թերզյանն իրեն առաջարկել է ստեղծել աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա: Ասոցիացիան գլխավոր կենտրոն չի ունենալու, այլ ամբողջ աշխարհում ունենալու է իր կենտրոնները և գործելու է բոլոր հայազգի կինոգործիչների հովանավորությամբ:

«Ես, Ալան Թերզյանը, Սերժ Ավեդիկյանը, Ատոմ Էգոյանն այսօր երեկոյան քննարկելու ենք մեր հետագա գործունեությունը: Կոչ եմ անելու մեր մշակույթի նախարարին, վարչապետին, սփյուռքի նախարարին միանալ մեզ ու աջակցել աշխարհում սփռված ու աջակցության կարիք ունեցող տաղանդավոր ռեժիսորներին»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Նա նշեց, որ ֆինանսական հարցերը դեռևս կարևոր չեն, այլ կարևոր են այն մեծ ցանկությունն ու խանդավառությունը, որ այսօր ունեն կինոռեժիսորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter