Ճանապարհների բարելավմանը կհատկացվի ևս 1.4 մլրդ դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում կառավարությունը վերաբաշխել է ՀՀ 2010թ. պետբյուջեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել 1400000.0 հազար դրամ, որով կվերականգնվեն հանրապետական ճանապարհի Շինուհայր-Հալիձոր և միջպետական ճանապարհի Թալին-Դաշտադեմ հատվածները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի անավարտ ճանապարհահատվածների մի մասը։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը հասցնում է 4,5 մլրդ դրամի, որով վերացվում են նաև հորդառատ անձրևների և այլ բնական աղետների հետևանքները։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել