Կմաքրվեն ստորջրյա անտառածածկ տարածքները
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում և ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 30000.0 հազար դրամ, որը տրամադրվելու է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձր արտադրողական մեքենա-սարքավորումներ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել