HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոնվում է Պետիկ Դավթյանը

Ոստիկանության Արտաշատի բաժինը որպես անհայտ կորած որոնում է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1933 թ. ծնված Պետիկ Բաբկենի Դավթյանին, ով հունիսի 29-ին` ժամը 9:00-ին, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Պ. Դավթյանը տառապում է կարծրախտով: Վերջին անգամ նրան տեսել են Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Շամպայն բանավանի և Ոսկետափ գյուղերի տարածքներում: Արտաքին նշաններն են. հասակը` 160-165 սմ, միջին մարմնակազմության, դեմքը` օվալաձև, մազերը` սպիտակ, ճակատը` լայն, աչքերը` կապույտ, քիթը` մեծ: Ճակատի և այտերի մասում կան կնճիռներ, աջ թևի բազկի հետևի մասում դաջված են իրար նայող աղջկա և տղայի գլուխներ, կրծքավանդակին դաջված է թևերը բացված արծիվ, աջ ձեռքի դաստակի դրսի մասում դաջված են ռուսերեն տառեր, պարանոցի հետևի ձախ մասում առկա է 3x3 սմ չափի ճարպագունդ, անմիջապես կողքին` հետվիրահատական սպի, աջ ոտքի առջևի մասում սրունքից ներքև առկա է 15 սմ երկարության հետվիրահատական սպի: Հագին եղել են ամառային զինվորական գլխարկ, սպիտակ երկարաթև վերնաշապիկ` կարմիր ուղղահայաց գծերով, կրծքավանդակի մասում գրպաններով, գորշ գույնի տաբատ, բաց կապույտ բրեզենտից կոշիկներ: Որոնվողի մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter