HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Ինչու Իսպանիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան աշխարհի ֆուտբոլի առաջնությունների նոր չեմպիոն է, ինչը նշանակում է, որ այս ֆուտբոլային գերտերությունը անցել է մի ճանապարհ` ուրույն խաղաոճ եւ համառություն ցույց տալով: Այդ ճանապարհը, սակայն, բաց է եղել նաեւ իսպանացիների համար, հավանաբար «ֆուտբոլում վերջիվերջո հաղթում է արդարությունը» տրամաբանությամբ: Ֆուտբոլասերները հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 11-ն այնպիսի համակ ուշադրությամբ էին հետեւում առաջին անգամ սեւ մայրցամաքում կազմակերպված ֆուտբոլի 19-րդ առաջնությանը, որը աննկատ չէր թողնում ոչ մի մարզադաշտային, հետխաղյա կամ ֆուտբոլի հետ չնչին առնչություններ ունեցող իրադարձություն: Բուքմեյքերի եւ գիտնականների տրամաբանական կանխատեսումներին այս առաջնությանը գերազանցեց ոչ թե մի նորածին երեխա կամ առհասարակ բանական էակ, այլեւ մի հասարակ ութոտնուկ, որը կարծես դարձել է պարտվող հավաքականների ոչ վնասատու, բայց թշնամի կենդանին, իսկ հաղթող հավաքականների համար թալիսմանի պես մի բան: Գերմանաբնակ հանճարեղ այդ ութոտնուկն այսօր Կարմիր գրքում գրանցված, բայց որսի համար «թույլատրելի» կենդանիների օրն է ընկել ու բավականին մեծ է հավանականությունը, որ  կոչնչանա մարդու ձեռքով: Համենայնդեպս գերմանացի սառնարյուն ֆուտբոլամոլները չեն դադարում իրենց սպառնալիքները հնչեցնել այդ անօգնական անողնաշարավորի հասցեին: Իսպանիան չեմպիոն դարձավ, քանի որ համաշխարհային ֆուտբոլային հանրության մեջ մեծ էր համոզվածությունը, որ Իսպանիան կհաղթի. այդ համոզվածությունը ինչ-որ չափով կար, որովհետեւ Իսպանիան Եվրոպայի գործող չեմպիոնն էր: Ֆուտբոլի ֆավորիտներին սովորաբար հենց նման չեմպիոնությամբ եւ նախորդ հաղթանակներով են առանձնացնում: Սակայն ինչպես ցույց տվեց ավազակներով եւ գողերով լեցուն Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող առաջնությունը, այնքան էլ իրական չէ, եթե հաշվի առնենք, որ ֆավորիտներից շատերը երբեմն-երբեմն պարտվում էին այնպիսի խայատառակությամբ, որն առաջնության մեկնարկային խաղերում անգամ տարակուսանքի մեջ էր գցել ֆուտբոլասերներին: Իսպանիան չեմպիոն դարձավ, քանի որ համաշխարհային ֆուտբոլում այս երկիրը նաեւ ակումբային ֆուտբոլի գերտերություն է: Իսկ հավաքականների ֆուտբոլում այսօր ակումբային աստղերը մեծ դերակատարում ունեն իրենց հայրենի հավաքականների հաջողությունների համար: Իսպանիայի հաղթանակը պայմանավորված էր նաեւ «ֆուտբոլում վերջիվերջո հաղթում է արդարությունը» տրամաբանությունը: Եթե հետադարձ հայացքով հիշենք փյել-օֆի ֆուտբոլային հանդիպումները, մի ուշագրավ օրինաչափություն կտեսնենք: Այն հավաքականը, որը նախորդ խաղը հաղթել է մրցավարների «օգնությամբ», հաջորդ խաղում պարտվել է: Ի դեպ, հավանաբար նույն տրամաբանությամբ էլ խմբային արգելքը չհաղթահարեցին Ֆրանսիայի եւ Իտալիայի հավաքականները, որոնք նախընտրական փուլը հաղթահարել էին մրցավարների «օգնությամբ»` իրենց հաջողությունը նվիրելով «իռլանդական անեծքի» ազդեցությանը: Ինչու Իսպանիան դարձավ չեմպիոն 1/8-րդ եզրափակիչում Արգենտինա-Մեքսիկա հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով: Շատերը բնական են համարում խարիզմատիկ Մարադոնայի սաների հաղթանակը, սակայն այս խաղի ժամանակ արձանագրվեց մրցավարի «սխրագործությունը»` 26-րդ րոպեին Կառլոս Տեւեսի գոլը գրանցվեց, իսկ հայտնի ֆուտբոլիստը հարվածի ժամանակ գտնվում էր ակնհայտ խաղից դուրս վիճակում: 1/8-րդ եզրափակիչում Գերմանիա-Անգլիա հանդիպումն ավարտվեց 4-1 խոշոր հաշվով: Այն  համարվում էր այս առաջնության առանցքային հանդիպումներից մեկը, քանի որ այս երկու հավաքականները միմյանց փոխադարձ հաղթանակներ եւ պարտություններ են պարգեւել, եւ բոլորին հետաքրքիր էր, թե հերթական մենամարտում ով է հաղթելու: 2-1 հաշվի ժամանակ մրցավարը չհաշվեց Լեմպարդի խփած մաքուր գոլը, ինչը ինչ-որ չափով ազդեց «գերմանական մեքենայի» շարժիչի գործարկմանը: Ճիշտ է ֆուտբոլային մասնագետները այս իրավիճակը սկսեցին համեմատել 1966թ. Գերմանիա-Անգլիա հանդիպման հետ, որտեղ նման իրավիճակ էր ստեղծվել հօգուտ Անգլիայի, եւ գրեթե բոլորը կարծեցին` Անգլիան Գերմանիայի հանդեպ մրցավարական սխալը 44 տարի հետո փոխհատուցում է: 1/8-րդ եզրափակիչի այս երկու խաղերում «մրցավարների սխրագործությունները» այս երկու հավաքականներին էլ պետք է հանեին հետագա պայքարից, եւ այդպես էլ եղավ: Նախ 1/4 եզրափակիչում Գերմանիան շարքից հանեց Արգենտինային` ջախջախիչ 4-0 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում` Գերմանիային պատժեց Իսպանիան` 1-0 հաշվով: Իսկ Իսպանիան կիսաեզրափակիչ էր հասել` հաղթելով Պարագվային 1-0 հաշվով: Պարագվայն էլ պարտվեց Իսպանիային, քանի որ նախորդ Պարագվայ-Ճապոնիա հանդիպման ելքը որոշվել էր 11 մետրանոց հարվածներով: Ինչու Հոլանդիան չդարձավ չեմպիոն Հոլանդիան չդարձավ չեմպիոն, քանի որ նրա անցած ճանապարհն ի տարբերություն Իսպանիայի անցած ճանապարհի, «մաքուր» չէր. տարբերությունն այն էր, որ Իսպանիայի ճանապարհին մրցավարների «օգնություններ» չեղան, ինչը չենք կարող ասել Հոլանդիայի դեպքում, որը «ֆուտբոլում վերջիվերջո հաղթում է արդարությունը» տրամաբանությամբ պետք է պարտվեր: 1/4 եզրափակիչում Ուրուգվայ-Գանա հանդիպումը ոչ մեկը չի մոռանա. այն որպես բացառիկ եւ հիշարժան հանդիպում կմնա ֆուտբոլի պատմության մեջ Ուրուգվայի խաղացող Սուարեսի հանդիպման վերջին րոպեին ձեռքով խաղի պատճառով, ինչից հետո հարավամերիկացիները կարողացան 11 մետրանոց հարվածներով դուրս թողնել Գանայի հավաքականին: Կիսաեզրափակիչում Հոլանդիան հանդիպեց հենց Ուրուգվային, եւ մեր տրամաբանությամբ Հոլանդիան հաղթելու էր, հենց Ուրուգվայի նախորդ հանդիպման 11 մետրանոցների պատճառով: Եվ եթե կիսաեզրափակիչ խաղում պարզ էր, որ Իսպանիան հաղթելու է Գերմանիային` վերջինիս նախորդ խաղի պատճառով, ապա Հոլանդիայի` եզրափակիչում պարտվելը որոշվեց Ուրուգվայի հանդեպ հազիվհազ տարած հաղթանակից հետո: Հոլանդացիներից Վեսլի Սնեյդերը 70-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-1 հօգուտ իր հավաքականի, բայց նրա հարվածի ժամանակ խաղից դուրս վիճակ կար: Սա նշանակում է, որ Հոլանդիայի հաղթելու հավանականությունը կտրուկ նվազեց: Մրցավարների սխալները` կանխամտածվա՞ծ, թե՞ պատահական Փաստորեն մրցավարները մեծ դերակատարում ունեցան Իսպանիայի հաղթանակի համար «ֆուտբոլում վերջիվերջո հաղթում է արդարությունը» տրամաբանությամբ, բայց արի ու տես, որ եւ' այդ տրամաբանությունից, եւ' ութոտնուկի կանխատեսումներից դեռեւս ամիսներ առաջ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Թրիսմենն էլ հենց այդ դերակատարման հետ կապված սկանդալային հայտարարություն էր արել: Ըստ անգլիացի նախկին չինովնիկի` Ռուսաստանը պետք է այս առաջնությանը կաշառի մրցավարներին` Իսպանիայի օգտին, ինչն Իսպանիան պետք է փոխհատուցեր 2018թ. աշխարհի առաջնության թեկնածու լինելու հավակնությունից հրաժարվելով եւ Ռուսաստանի օգտին քվեարկելով: Արդյո՞ք Ռուսաստանին նման մեղադրանք ներկայացնելը իրատեսական է` ցույց կտա ժամանակը, բայց անգլիացու մեղադրանքը միգուցե չի բացառվում, քանի որ, օրինակ, Ուրուգվայ-Հոլանդիա մրցավարը Ռավշան Իրմատովն էր, իսկ Ռուսաստանը Ուզբեկստանի մրցավարներին կաշառելու հարյուր տարբերակ կարող էր մտածել` հանուն այն միլիարդավոր դոլարների, որը կարող է ստանալ համաշխարհային իրադարձությունը Ռուսաստան բերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter