ԵՄ-ն սկսում է Գործակցության համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ
Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ Գործակցության համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը կայանալու է հաջորդ շաբաթ Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում: Համաձայնագրերը նախատեսում են կողմերի հանձնառությունը՝ ընդհանուր արժեհամակարգի որդեգրման վերաբերյալ, և ընդգրկելու են ոլորտների լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսությունը, արդարադատությունը, ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև առևտուրն ու համագործակցությունն առանձին սեկտորներում քաղաքականության մշակման ընթացքում: Համաձայնագրի միջոցով երկրկների տրամադրության տակ կդրվեն ԵՄ-ի օրենսդրության և չափանիշների առանցքային տարրերը։
ԵՄ սկսում է բանակցությունների վերաբերյալ առաջին լիագումար հանդիպումներ, որոնք տեղի կունենան ս.թ. հուլիսի 15 Բաթումում (Վրաստան), ս.թ. հուլիսի 16 Բաքվում (Ադրբեջան) և ս.թ. հուլիսի 19 Երևանում (Հայաստան):
Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումն արտացոլում է հարաբերությունների շարունակական խորացումն ու զարգացումը՝ 1999թ. ուժի մեջ մտած անդրանիկ համաձայնագրերի հիման վրա։ Այն նաև փաստում է ԵՄ-ի հանձնառություններն իր արևելյան հարևանների նկատմամբ՝ կապված Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման հնարավորությունն իրականացնելու հետ։
Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը ԵՄ-ի և հարավկովկասյան երեք պետությունների միջև ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։ Բանակցային գործընթացը խարսխված է լինելու ներառականության, տարբերակման, պայմանականության և համատեղ սեփականության սկզբունքների, ինչպես նաև համընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդար կառավարման կիրառման հարցում կողմերի անսասան պարտավորվածության վրա։
Ներկա լինելով միջոցառմանը` Բաթումում ԵՄ Բարձրագույն ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ բարոնուհի Քեթրին Էշթոնն ասել է «Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցույց են տվել իրենց հստակ ձգտումը սերտացնելու հարաբերությունները ԵՄ հետ: Անձամբ ես համոզված եմ, որ համապարփակ Գործակցության համաձայնագրերի ստեղծման միջոցով դա իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն քաղաքական հարաբերություններում, այլև քաղաքացիների կենսակերպում տնտեսական հնարավորությունների, ԵՄ հետ միջանձնյա շփումների, բնապահպանության առումներով: Այս համաձայնագիրը կդառնա շարժիչ ուժ այս երկրներում ներքին բարեփոխումների համար և կարող է օժանդակել մեզ` կենտրոնացնելու ռեսուրսները առավել ջանքերի կարիքն ունեցող առանցքային ինստիտուտների նկատմամբ»:
Գործակցության հանաձայնագրերի վերաբերյալ բանակցություններն ընգրկելու են ԵՄ հետ երեք երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները, քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը արտաքին անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցությունն առանձին ոլորտներում, միջանձնյա շփումները (ներառյալ կրթական և հետազոտական ոլորտներում) և առևտուրը:
Ներկայումս ԵՄ բանակցում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ համարժեք Գործակցության համաձայնագրերի վերաբերյալ:
Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում
Երևան, 15 հուլիսի, 2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել