Օձի խայթոցի 7 դեպք` 10 օրվա ընթացքում
Հուլիսի 12-ին օձի խայթոցի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիական բաժանմունք է ընդունվել Շիրակի մարզի Գյումրու բնակիչ, 1992թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը:
Օձի խայթոցի հետևանքով հուլիսի 11-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ընդունվել Տավուշի մարզի բնակիչ, Արսեն Գևորգյանը:
Հուլիսի 9-ին օձի խայթոցի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն է ընդունվել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Եփրեմ Սաֆարյանը:
Հուլիսի 7-ին օձի խայթոցի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Փոքր Դվին գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Լենա Մոդովան:
Օձի խայթոցի հետևանքով հուլիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ, 1982թ. ծնված Տանյա Անաստասյանը: Հիվանդը հրաժարվել է բուժօգնությունից, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանում ստանալով դեքսամետազոն` ինքնակամ հեռացել է հիվանդանոցից:
Հուլիսի 3-ին օձի խայթոցի հետևանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ, 1955թ. ծնված Գագիկ Մաիլյանը:
Նույն օրը օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել Մասիս քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Կարեն Ջամալյանը:
ՀՀ առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ հիվանդներն անմիջապես ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել