Պոլիէթիլենային տոպրակները կարող են նոր էներգիայի աղբյուր դառնալ
Ինչո՞ւ թողնել պոլիէթիլենային տոպրակը աղբանոցում, եթե այն կարող է օգտակար լինել ձեր վերալիցքավորվող հեռախոսի և համակարգչի մարտկոցների համար: Արգոնի ազգային լաբորատորիայի գիտնական Վիլաս Պոլի հայտնագործությունը շատ պարզ է:Վերամշակելով պոլիէթիլենային տոպրակները, Պոլը ստանում է ածխածնային սֆերաներ, որոնք էլ, իրենց հերթին, կարող են ծառայել որպես մարտկոցներ: «Այս ածխածնային սֆերաները օգտակար են նաև թանաքի, ներկերի և ֆիլտրերի համար»,- ասում է Վիլուս Պոլը: Այս հայտնագործությունը արդեն մեծ արձագանք ունի, և Պոլը պատրաստվում է լաբորատոր այս ընթացքը վերածել մի կոմերցիոն երևույթի: «Քանի որ սրա համար ինձ պետք է մի բան, որից մարդիկ ուզում են ձերբազատվել, ինձ արդեն մի քանի կազմակերպություններ ասել են, որ կապահովեն ինձ պոլիէթիլենով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել