Ստեղծվել է երկրաշարժի ռիսկերը քարտեզ անցկացնելու նոր գործիք
Ստեղծվել է նոր համակարգչային ծրագիր, որի միջոցով, ընդամենը մեկ հիմնական կայանից կարելի է տեղեկանալ երկրաշարժի տարածքի մասին 200 մետրի ճշգրտության սահմաններում: «Օգտագործելով ավելի շատ տեղեկություն այս միակ կայանից` մենք կարող ենք, փաստորեն, խուսափել բազում կայաններ ունենալու անհրաժեշությունից»,- ասում են գիտնականները:Ավստրալիայի հետազոտողներին շատ ավելի տեղեկություն է հարկավոր, որպեսզի ավելի հստակ քարտեզի վրա անցկացվեն երկրաշարժերն ու ամենաշատ ռիսկեր ունեցող տարածքները:
Սա սեյսմոլոգներին տալիս է կոնկրետ երկրաշարժի տարածքի առանձնահատկությունները, և նաև հնարավորինս լավ ներկայացնում է սպասվող երկրաշարժի պատկերը:
Ըստ գիտնականների` գործիքը դեռ իր կատարելագործման փուլում է, սակայն, մի օր այն կօգտագործվի և ճշգրիտ տեղեկություն կապահովի: Սա շատ օգտակար կլինի այնպիսի երկրների համար, որտեղ երկրաշարժերի հավանականությունը մեծ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել