
Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Կենսագրական տվյալներ
Ծննդյան թիվը և վայրը
1973թ-ի նոյեմբերի 22-ին, ք. Երևան, Հայաստան
Կրթություն
1990 -1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:
2000թ.
1999 և 2001թթ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր' Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն
1997 -1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:
1999-2002թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):
2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ:
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ-ից
ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան:
2011թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը' Ստրասբուրգ):
Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մեկնաբանել