HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը կմեկնի Իրան

Վաղը եւ հուլիս 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում կլինի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter