HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը` կրիմինալ տերություն

Մեծ երկիր Ռուսաստանը կրիմինալ տերության է վերածվել: Շատ ռուսական քաղաքներ վերածվել են մեղքերի քաղաքների: Ռուս ազգի ներկայացուցիչները, գտնվելով Ռուսաստանում կամ Ռուսաստանից դուրս, վաղուց խճճվել են տարբեր հանցագործ կազմավորումների մեջ, կամ վերջիններիս զոհը դարձել: Ռուսական մաֆիաներն ու իրենց կատարած գործողությունները արդեն հասցրել են ունենալ իրենց երկար պատմությունը: Դա է պատճառը, որ, ԶԼՄ-ներում կարելի է գտնել ռուսական հանցագործ կյանքի և հետևանքների մասին բազում տեղեկություն` սկսած 80-ականների վերջերից մինչ այսօր: Փոփոխություններ թեև կան, բայց հիմնականում դրությունը մնացել է նույնը: Փոփոխությունները կարելի է հասկանալ, եթե ուշադիր լինես ԶԼՄ-ների արձագանքներին այս երկար տարիների ընթացքում: Ռուսական Մաֆիաները Արխիվ Վալերին ռուս գանգստեր է Արևելյան Ասիայում: Մի քանի տարի առաջ նա Վլադիվոստոկում ակադեմիկոս էր, իսկ հետո վիետնամերենին տիրապետելու պատճառով հայտվեց այն խմբի մեջ, որի անդամն է այսօր. ռուս բանդիտների խումբ Վիետնամում: «Այստեղ ռուս ազգայնամոլներն են, ովքեր ասացին «հերդ էլ անիծած Ռուսաստան» և եկան Վունգ Թաու, որպեսզի հարուստ դառնան», ասում է խմբի գլխավորն ու սեղանին շրխկացնում օղու մեծ բաժակը: «Մենք այստեղ զբաղվում ենք ռուս ձեռներեցների պաշտպանությամբ: Եթե նրանք խանութ են բացում, մենք վերացնում ենք մրցակիցներին»,-ասում է Վալերին: Իսկ ինչու՞ Վիետնամում և ոչ Ռուսաստանում: «Այստեղ մենք կապեր ունենք ոստիկանների հետ: Ռուսաստանում դու կարող ես սովորական մարդուն սպանել տալ 200, 400 կամ 600 դոլարով: Եվ ամեն ինչ հնարավոր է այնտեղ: Եթե ես հիմա գնամ Ռուսաստան, ինձ այնտեղ կսպանեն իմ թշնամիները: Դուք չեք պատկերացնում, թե ինչ վտանգավոր է Ռուսաստանում: Ոչ ոք ապահովված չէ: Ամենաքիչը 20 մարդ ամեն օր սպանվում է Ռուսաստանում»,- ասում է Վալերին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ասիայում ռուս ազգի ներկայացուցիչների մեծ աճ է գրանցվել: 1995թ. մոտ 50000 ռուս է գնացել Թայլանդ: Դեմոկրատիայի փոխարեն, այսօր Ռուսաստանում շրջանառվում է «բեսպրեդել» բառը (առանց սահմանների): Ռուս նոր հերոսն այսօր հանցագործն է: Asia Pacific Media Services (փետրվարի 3, 1996) Այսօր 2008թ. Մոսկվայի «Սոլնցեվսկայա բրատվան» աշխարհում արժանացավ ամենավտանգավոր հանցագործական խումբը: Նա, ով կփորձի որևէ կերպ խանգարել նրանց բիզնեսին, ողջ չի մնա: Aftermath news (Սեպտեմբերի 17, 2008) «Ռուսական մաֆիա» տերմինը երկար տարիներ օգտագործել խուսափելուց հետո, այսօր նորից Եվրոպայի իրավապահ մարմինները դրա մասին են խոսում: Ռուսական մաֆիաները մոտ 300.000 մարդուց են բաղկացած և ղեկավարում են հանցագործ աշխարհը շատ երկրներում: Mafiatoday.com  (Մարտի 2, 2010) - Կա մի կարծիք, որ ռուսական մաֆիան պայքարում է ռուս ազգի թշնամիների դեմ: Արդյո՞ք դա ճիշտ է: Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր Լուիզա Շեյլի: Հենց սրա վրա է հիմնված կազմակերպված հանցագործությունը: Եթե դա այդպես չլիներ, երկրի ղեկավարությունը վաղուց ձերբազատված կլիներ նման մաֆիաներից: - Ռուսաստանում հայտնի են դեպքեր, երբ հանցագործ խմբավորումների անդամները դարձել են քաղաքական գործիչներԼուիզա Շեյլի: Սա, թերևս, հենց Ռուսաստանի առանձնահատկությունն է, որտեղ հանցագործ անցյալ ունեցած մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ: Վլադիվոստոկի քաղաքապետ Վլադիմիր Նիկոլաևը, ով ուներ Վիննի Պուխ մականունը, այս ամենի վառ օրինակներից է: - Վտանգավոր է արդյոք ռուսական մաֆիան ռուս հասարակության համար: Լուիզա Շեյլի: Ռուսաստանը թմրանյութերի օգտագործման բոլոր ռեկորդները խփել է: Սրան կարելի է գումարել կանանց առևտուրը, վերջինիս միջոցով ՁԻԱՀ-ի տարածումը: Սրանք հիմանական վտանգավոր արդյունքներն են: Հայերը ռուսական մաֆիաներում Reuters տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, թե ինչպես է ավարտվել ռուսական մաֆիայի զենքի վաճառքի հետ կապված իրավապահ մարմինների երկար հետաքննական աշխատանքը: Դեռևս թճճջ թվականին ԱՄՆ-ում ձերբակալվել էին մի խմբավորման անդամներ: Հետաքրքրական է այն փաստը, որ խմբավորման մեծ մասը կազմում էին նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներն ու խմբավորման գլխավորը հայազգի Արթուր Սողոմոնյանն էր: http://www.internovosti.ru (07.03.09) Հայկական խմբավորումները Ռուսաստանում կենտրոնացած են էկոնոմիկայի բնագավառում: Նրանք չեն զբաղվում թմրանյութերի տարածմամբ, ճանապարհային գողություններով: Ռուսաստանում անլեգալ բնակվում է մոտ տասը օրենքով գող: Հայկական խմբավորումների առանձնահատկությունը Ռուսաստանի քաղաքական գործիչների հետ կապ հաստատելն է և Հայաստանում կատարվող հանցագործությունների կոծկումը: Հայ գողական «կնքահայրերը», օգտագործելով իրենց կապերը Ռուսաստանի իշխանության հետ, կարողանում են օգնել «իրենց մարդկանց» դատարաններում, ոստիկանությունում և այլն: http:// www.criminalnaya.ru (16.09.08) Ռուս կանայք արտասահմանում և թրաֆիքինգը Ռուսաստանում Արխիվ Հո Չի Մին քաղաքում շատ ռուս մարմնավաճառներ կան: Նրանք մնում են փոքր հյուրանոցներում և պաշտպանված են ռուս մաֆիաների կողմից: Ըստ Բանկոկի ոստիկանության տվյալների` հիմա մոտ 5000 ռուս  մարմնավաճառ կա Բանկոկում: Ասիացի տղամարդիկ սպիտակ աղջիկներին են գերադասում: Բանկոկում ռուս մարմնավաճառուհիները ամենաթանկն են: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Եկատերինան դեռ 19 տարեկան էր: Մի օր հեռու Արևելքում լավ վարձատրվող աշխատանքի հայտարարություն գտավ, գնաց և դարձավ մարմնավաճառուհի: Նման ռուս աղջիկները շատ են արևելքում: Շատերը, վերադառնալով Ռուսաստան, անմիջապես սպանվում են: Եկատերինան այսօր չի էլ պատրաստվում վերադառնալ տուն: Նրա ծնողները համոզված են, որ իրենց դուստրն ունի շատ լավ աշխատանք արտասահմանում, Եկատերինան էլ չի ուզում հուսահատեցնել իր ծնողներին, համակերպվել է, թեև սկզբում շատ բարդ էր թվում այդ դժոխքը: Շատ դեպքերում ռուս կանայք դիմում են աշխատանքի տեղավորման գործակալությունների, ստանում վիզաներ և արդյունքում հայտնվում հասարակաց տներում առանց փաստաթղթի: Asia Pacific Media Services (փետրվարի3, 1996) Այսօր Ռուսաստանում արդեն տասը տարի է խոսվում է թրաֆիքինգի մասին և շատ տարօրինակ է, որ այս ընթացքում միայն մեկ Ռուսաստանից կանանց Արաբական Միացյալ Էմիրություններ տանող և վաճառող խումբ է հաջողվել ձերբակալել: Բռնության ենթարկված կանանց այս օրինակներն, այնուամենայնիվ, դաս չեն դառնում մյուսների համար: Կրասնոդարում դպրոցական աղջիկների և ուսանողուհիների 2/3 մասը պատրաստվում է գնալ արտասահման աշխատելու: Պատճառները պարզ են. Նրանք չեն կարող լավ վարձատրվող աշխատանք գտնել և չեն տեսնում իրենց ապագան հայրենիքում: Մի խոսքով, այս ընտրությունը հաճախ հենց աղջիկներն են անում: Նրանց մեծ մասը գիտակցում է, թե ինչ է իրեն սպասվում արտասահմանում: Pravda.ru  (Մարտի 31, 2008) Այսօր կարելի է գտնել արտասահմանում ռուս մարմնավաճառների բազում կայքեր` կիսամերկ նկարներով և հասցեներով: Արտասահմանում, սա թերևս ռուս կանանց ամենատարածված բիզնեսն է: Կանանց թրաֆիքինգի ենթարկելը շատ տարածված է այսօր Ռուսաստանում: Զարգացող երկրների կանայք գնում են Ռուսաստան աշխատանք գտնելու և բռնի կերպով տեղափոխվում հասարակաց տներ: Մեթոդը նույնն է: ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է Ռուսաստանին` այս հարցին անփութորեն վերաբերվելու համար: Ռուսաստանի նման մեծ տերությունում կա ընդամենը թրաֆիքինգի 2-3 թեժ գիծ: Սա աբսուրդ է: Ընտանեկան բռնություններ Amnesty International-ն ուշադրություն է դարձնում Ռուսաստանում ընտանեկան բռնությունների դեպքերին: Ըստ հայտարարության, Ռուսաստանի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում նման խնդիրների լուծման համար: Ռուս կանանց` իրենց ամուսինների կամ զուգընկերների կողմից սպանվելու հնարավորությունները 2-5 անգամ ավելի է, քան ԱՄՆ-ում և 5 անգամ ավելի, քան Արևմտյան Եվրոպայում: Մոտ 4000 կին է մահանում ամեն տարի: Սպանությունների մոտ 40%-ը տեղի է ունենում տանը և ամեն 3-րդ կինը մշտապես բռնության է ենթարկվում: Rianovosti  (Մայիսի 5, 2010) Ռուսաստանն այն հզոր պետությունն է, որը կարող է հաղթահարել դժվարությունները և ձերբազատվել նման ախտավոր երևույթներից; Սակայն, տարիների ընթացքում ապացուցվել է, որ փոփոխությունները չնչին են: Այսօր էլ ռուսական մաֆիաները հզոր դեր ունեն Ռուսաստանի կյանքում: Դրանք տարածվում  են համարյա ամբողջ աշխարհում և թրաֆիքինգի, թմրանյութերի տարածման ու նման բազում չարիքների պատճառ դառնում: Սա անմիջականորեն կապված է նաև Հայաստանում նման երևույթների տարածման հետ: Միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու զգուշացումները գրեթե անարդյունք են մնում: Այսօր Ռուսաստանը ամենավտանգավոր երկիրներից մեկն է: Մարինե Քոչարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter