HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթել է բեռնատարի գազի բալոնը

Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող «Արսեն Թեւանի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում նախօրեին` ժամը 21:30-ի սահմաններում, տեղի է ունեցել «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն: Պայթյունի հետեւանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար»,- հաղորդում են Փրկակար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter