HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն եւ հրդեհ. կա մեկ զոհ

Նախօրեին Երեւանի Կուրղինյան 27/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն` հետագա հրդեհի բռնկումով: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են շենքի բնակիչների տարահանում: «Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.18-ին, մարվել` ժամը 10.26-ին: Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում հայտնաբերվել է 70-ամյա Հովհաննես Կարապետյանի դին»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից եւ նշում,որ պայթյունի եւ հետագա հրդեհի պատճառները ճշտվում են: Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել են` Հ. Կարապետյանին պատկանող բնակարանն իր գույքով` 100 քմ մակերեսով, հարակից` 6-րդ բնակարանի պատշգամբը` 3 քմ. մակերեսով, վնասվել են պատուհանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter