Ձերբակալվել է «օրենքով գող» Մոսկվացի Կամոն
Մոսկվայի Ուսանողական փողոցում ռուս իրավապահները ձերբակալել են 48-ամյա «օրենքով գող» Կամո Եղիազարովին, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մոսկվացի Կամո անունով: Անձնական խուզարկության ժամանակ քրեական գեներալի մոտ հայտնաբերվել է 8,32 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց:
Ինչպես փոխանցում է ռուսական «Պրայմ-կրայմ» գործակալությունը, ծնունդով թիֆլիսցի, նախկինում դատապարտված Կամո Եղիազարովը 1975 թվականից բնակվում է Մոսկվայում եւ համարվում է ՌԴ մայրաքաղաքի օրենքով հայ ամենահեղինակավոր գողերից մեկը: Նա համարվում է նաեւ գողական հին ավանդույթների կրողներից մեկը եւ նախընտրում է չխառնվել այն գործերին, որտեղ պտտվում են մեծ փողեր:
Մոսկվացի Կամոյի գլխավորած հանցավոր խումբը հիմնականում զբաղվում է զանազան կեղծարարություններով եւ տարբեր մակարդակների առեւտրականների միջեւ առկա «ռազբորկաների» լուծմամբ:
Վերջին անգամ նա քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004-ի դեկտեմբերին` մոսկվահայ գործարարներից մեկի «Աուդի Ա8» մակնիշի ավտոմեքենայի բացահայտ հափշտակման համար: 2005 թ. մայիսին նրան առաջադրված մեղադրանքը փոխարինվել է շորթման հոդվածով, եւ ազգությամբ հայ Կամո Եղիազարովը դատապարվել է 4 տարվա ազատազրկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել