HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Բժիշկն ու հեքիմը` ողնաշարի մասին

Տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ կարելի է հանդիպել տարբեր տեսակի ողնաշարային հիվանդությունների: Այսօր ողնաշարային հիվանդությունների, դրանց բուժման ավանդական և ոչ ավանդական միջոցների մասին լրագրողների հետ հանդիպմանը կարծիքներ էին արտահայտում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Կարապետ Մումջյանը և 32 տարի հեքիմությամբ զբաղվող Զալիբեկ Մարտիրոսյան: Բժիշկ Մումջյանը ասում է, որ նման հիվանդությամբ տառապողների 10-20 տոկոսը մշտական հիվանդներ են և անընդհատ ունենում են ցավեր: Երբ երեխաները ծնվել են արատներով, ըստ մասնագետների, անհրաժեշտ է հետևել, որ հիվանդությունը չխորանա: Նախադպրոցական տարիքում ողանաշարային հիվանդություններից ի հայտ են գալիս հատկապես ծռումները, դեֆորմացիաները, որոնք սկսվում են հենց դպրոցական հասակից եւ բժիշկ Մումջյանի խոսքերով` հիմնականում ընդունված է համարել, որ այն կապված է պայուսակի, նստարանին նստելու ոչ ճիշտ ձեւի հետ: Սակայն բժշկը նշում է, որ իրականում ասվածը չի կարող հիմք լինել նման ծռումների համար, պարզապես այդ երեխաների մոտ կա հակում ոչ ճիշտ աճի, ինչն էլ ի հայտ է գալիս հենց ինտենսիվ աճի ընթացքում: Ինտենսիվ աճի ժամանակահատվածը 6ից 8 տարեկանն է, երկրորդ շրջանը` 10-ից 11, երրորդը` 14-15Այնուհետեւ սկսում են ռեգեներատիվ հիվանդությունները, որոնք ողերի դիրքերի, դիսկերի տձևացումն է, նյարդաբանական երևույթների ի հայտ գալը: Հեքիմ  Զալիբեկ Մարտիրոսյանը հիվանդին չի հարցնում, թե որտեղն է ցավում, ինքն է փորձում գտնել: «Միլիմետրով կասեմ` որտեղ ինչ կա, որ օրգանը ինչ վիճակի մեջ է, հատ-հատ կասեմ, մեծ սիրով կօգնեմ իմ հիվանդներին: Նայում եմ` որը գրիժա ունի, ասում եմ` խելքիս բանը չի, դիմիր բժշկին»,- պատմում է նա: Հեքիմը բուժումները կատարում է ձեռքով, տարբեր փափկեցնող յուղերի միջոցով` արջի յուղ, ոչխարի մորթի: Վերջինիս վստահեցմամբ` իր մոտ բուժվելու համար որեւէ գին սահմանված չէ, եւ հիվանդը կարող է ուղղակի շնորհակալություն հայտնել ու վերջ: Նրա խոսքերով` իր մոտ հիմնականում գլիս են այն մարդիկ, ովքեր բուժվելու շատ քիչ հույս ունեն եւ ամեն ինչ հասել է «վերջին կետին»: Իսկ բժշկ Կարապետ Մումջյանի համար անհասկանալի է, թե ինչպես են առանց տեսնելու բուժում մարդուն: Ասում է` քայլ անելուց առաջ պետք է անպայման հետազոտել: Նա չժխտեց, որ դիսկերի գրիժաները կարելի է ուղղել մի շարք ձևերով` ձեռքով, պտտելով և այլն, բայց ասում է`պետք է շատ զգույշ լինել, որպեսզի պոկում չլինի ու հիվանդին վնաս չհասցվի: Իսկ ամենակարևրոն այն է, որ հիվանդը կատարի բոլոր ցուցումները: Բանախոսները չժխտեցին, որ հիվանդը կարող է ժամանակավոր իրեն լավ զգալ, սակայն որոշ ժամանակ անց` նորից շատ վատ: Բժիշկը և հեքիմը մի շարք խորհուրդներ տվեցին` խուսափելու համար ողնաշարայաին հիվանդություններից: Նախ` անհրաժեշտ է սահմանափակել ծանրաբեռնված աշխատանքը, շատ շարժվել, բայց ոչ թե տնային գործեր անել, այլ ողնաշարը շարժել, ակտիվ շարժումներ անել եւ կատարել նախավարժանքներ:

Մեկնաբանություններ (2)

Արմինե
Բարև Ձեզ ցանկանում եմ իմանալ հեքիմի հեռախոսահամարը
Լիլիթ
Բարև ձեզ ես ցանկանում եմ իմանալ հեքիմ Զալիբեկ Մարտիրոսյանի տվյալները, իսկ ավելի կոնկրետ իր հեռախոսահամարը, եթե իհարկե ունենք նման տյալ խնդրում եմ տրամադրել: Նախապես շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter