Էդվարդ Նալբանդյանը` համակարգող
Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին: Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Բանակցային թիմի համակարգող է նշանակվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` նրա տեղակալ Կարինե Ղազինյանը: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել