HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերին վարչապետը կմեկնի Չինաստան

Այսօր նա ընդունել է այդ երկրի դեսպանին Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին։ Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ այդ համատեքստում կարևորել Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին և քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին, նախատեսվում է իր այցը Չինաստան։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար։ 2010 թ. հունիսի 2-ին ստորագրված հայ-չինական համաձայնագրով տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին ՀՀ կառավարությանը տրամադրվել էր 20 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն և 88 շտապօգնության մեքենա։ Դեսպան Չանչունը Տ. Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետի ողջույնները և նշել, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։ Տիգրան Սարգսյանը և Թիան Չանչունը զրուցել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և հայ-չինական գործարար համաժողովի կազմակերպման մանրամասներ։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են նաև հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման հարցերին։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter