HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«ՀՀ իշխանությունների հետ կկարողանանք հաղթահարել այս խնդիրը»

Հարցազրույց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կառել Հոֆստրայի հետ ԵԱՀԿ-ն տեւական ժամանակ աջակցում է քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին, ի՞նչ առաջընթաց է գրանցվել այս ընթացքում: Մենք առնվազն 2-3 տարի աջակցում ենք դիտորդական խմբին, արդեն 2 զեկույց կա, հաջորդը լույս կտեսնի մոտ մեկ ամսից: Իմ տպավորությամբ` փոքրիկ առաջընթաց արձանագրվել է: Մենք շատ սերտ համագործակցում ենք իշխանությունների հետ այս ուղղությամբ, նրանք գիտակցում են քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, բայց դրանք լուծելու համար ֆինանսական խնդիրներ կան: Առաջիկա զեկույցը վերաբերելո՞ւ է քրեակատարողական հիմնարկների գերբնակեցմանը: Զեկույցում խնդրի տարբեր կողմերը կներկայացվեն` իրավական, առողջապահական, հոգեբանական: Ես չեմ կարող ասել, թե ինչու է կալանավորվածների թվաքանակն աճել վերջերս, բայց կարծում եմ, որ մենք ՀՀ իշխանությունների հետ կկարողանանք հաղթահարել այս խնդիրը: Այս ամբողջ գործունեության ամենադրական կողմն այն է, որ քաղաքացիական հասարակությունն է դիտորդական առաքելություն իրականացնում: Հայաստանի քաղաքացիներն են այցելում քրեակատարողական հիմնարկներ, նրանք կարող են իրավիճակի մասին զեկուցեն եւ իրենց առաջարկությունները ներկայացնել իշխանությանը: Դա մենք չենք, Եվրախորհուրդը չէ, հայերն են: Արդյոք խնդիրը միայն ֆինանսակա՞ն է, բավարար գումարի դեպքում խնդիրները կլուծվե՞ն: Իհարկե, ոչ: Կան նաեւ մենթալիտետի խնդիրներ, որոնք դեռ Սովետական Միությունից  են մնացել: Բայց իհարկե, այն փաստը, որ քրեակատարողական հիմնարկները Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են, արդեն դրական զարգացում է: Կալանավորումը շատ է կիրառվում որպես խափանման միջոց դատական գործընթացի ողջ ընթացքում: Կալանքը ծայրահեղ միջոց է, եւ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ կալանքն ընտրում են այն ժամանակ, երբ հասարակությանը վտանգ կարող է սպառնալ: Հայաստանում դատավարության ավարտից հետո էլ գրեթե միշտ կալանքն է ընտրվում, մինչդեռ կարելի է կիրառել այլընտրանքային պատիժներ: Պետք է գտնենք ուղիներ այս հարցը լուծելու, այդ թվում` Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter