HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետեր

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ԲՖԿ-ի (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) նոր բաժնետերերից մեկը: Դրանց շարքում են նաեւ կորպորացիայի նախագահ Լեոնիդ Մելամեդը եւ «Sistema Shyam Teleservices»-ի հիմնադիր Ռաջիվ Մեխրոտրան: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է ընկերության բաժնետոմսերի 0,0009 տոկոսը, որի արժեքը կազմում է 110 հազար դոլար: Այս մասին հայտնում է «Forbes Russia»-ն` հղում անելով «Սիստեմայի» պաշտոնական կայքին: «Սիստեման» տարբեր ոլորտների արտադրություններում արվող ներդրումների դիվեսիֆիկացված պորտֆելի սեփականատեր է, որն առավելապես ներգրավված է հեռահաղորդակցության  (ՄՏՍ, «Comstar UTS »), էլեկտրոնիկայի (« SITRONICS »), մեդիա (SMM) ոլորտներում, ինչպես նաեւ զարգացնում է այլ բիզնես-ուղղություններ, որոնց թվում` տուրիզմ («Ինտուրիստ»), առեւտուր («Դետսկի միր»), ֆինանսներ (ՎԶՄԲ), ռադիո եւ տիեզերական տեխնոլոգիաներ, բժշկական ծառայություններ («Մեդսի»), դեղագործություն եւ կենսատեխնոլոգիա, նավթաքիմիա: «Սիստեման» Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter