Ալիկ Սարգսյանը կապ չունի մարզպետի պաշտոնանկության հետ
Վստահեցնում են ոստիկանության լրատվության վարչությունից
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը նախօրեին, խոսելով իր պաշտոնաթողության հանգամանքների մասին, անդրադարձել էր նաեւ իր որդու հետ կապված արտաշատյան աղմկոտ միջադեպին` հայտարարելով, թե ծեծկռտուքը շինծու է եղել եւ այն «սարքվել է» ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կողմից:
«Այս մեղադրանքը անհիմն է եւ անհեթեթ, մանավանդ, որ Հովակիմյանն այս իբր բացահայտումը փորձում է առնչել իր պաշտոնաթողության պատճառներին:
Իրողությունն այն է, որ հանրապետության ոստիկանության պետը որեւէ առնչություն չունի ո՛չ Արարատի նախկին մարզպետի պաշտոնաթողությանը, ո՛չ էլ նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, որի պատճառը, իմիջիայլոց, այն է եղել, որ նա որոշել էր վարդ նվիրել մի անծանոթ աղջկա` վերջինիս ընկերոջ ներկայությամբ...Կարծում ենք` պատկերն ամբողջացավ, եւ այս մարդկանց նկարագրի վերաբերյալ մեկնաբանություններն ավելորդ են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել