Արցախի գլխավոր դատախազությունը` ԴՄԱ-ի անդամ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն արդեն անդամակցում է Դատախազների միջազգայինն ասոցիացիային: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը սա համարում է լուրջ քայլ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում եւ գտնում, որ այն կնպաստի նաեւ Արցախի իրավական արժեհամակարգի մակարդակի բարձրացմանը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացին:
«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը մեծ լումա ունի Արցախի ներքին գործերի և դատախազության կայացման գործընթացում և Դատախազների միջազգային ասոցիացիայի այդ քայլը կարելի է համարել նրա գործունեությանը տրված բարձր գնահատական: ԵՀՄՖ-ը նաև շատ բարձր է գնահատում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Դատախազների միջազգային ասոցիացիային Արցախի գլխավոր դատախազության անդամակցության հարցում` լավ հասկանալով, որ այն անհնարին էր առանց այդ միջնորդության»,- նշված է ԵՀՄՖ-ի մամուլի քարտուղարություն տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել