Բանակ կգնան բոլո՞ր 18 տարեկանները
ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի ենթահանձնաժողովը, քննարկելով ՀԽ նախագահ Վազգեն մանուկյանի` կրթության հիմնախնդիրներին առնչվող բաց նամակում ամփոփձված առաջարկությունները, հավանություն է տվել 18 տարին լրացած եւ զինծառայության ենթակա բոլոր երիտասարդների` բանակում ծառայելու, իսկ պարտադիր զինծառայությունը 1,5 տարի դարձնելու առաջարկությանը:

Ենթահանձնաժողովն իր հերթին առաջարկել է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հայոց պատմության եւ մաթեմատիկայի պարտադիր ուսուցումը բանակում:
Ֆինանսավորեք հեռարձակող անկախ ԶԼՄ-ի
«Կարծում եմ` դոնոր կազմակերպությունները պետք է միասին մի ոլորտի կամ ծրագրի վրա կենտրոնանան, որն առավել մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զգալի փոփոխությունների վրա: Եվ այդ մեկ ոլորտը կարող է զանգվածային լրատվությունը լինել,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում» քննարկման ժամանակ ասել է Վարդան Օսկանյանը: - Ես կառաջարկեի, որ դուք շարունակելով այն լավ գործը, որ անում եք Հայաստանում, համախմբվեք մեկ ծրագիր իրականացնելու նպատակով, եւ որ այդ ծրագիրը դառնա հեռարձակող լրատվամիջոցը. Ֆինանսավորեք այն, որպեսզի հասարակությունը կարողանա տեղեկատվություն ստանալ` զերծ պետական քարոզչությունից»:
Սոցիալապես անապահով գործարարները
Բանից պարզվում է` 2009-ինբ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» 7 մլրդ դրամի վնաս է կրել, իսկ «Արմավիան» իր հերթին հարկայինին պարտք է մնացել 791 մնլ դրամ:
«ՉԻ» - Խեղճ «Դինո Գոլդ Մայնինգ», բա ո՞նց պիտի այդ վնասի տակից դուրս գան: Ուրիշ ճար չկա, պետք է հանգանակություն կազմակերպել: Ավելի ճիշտ` այն արդեն կազմակերպված է: Չե՞ք հավատում: դատեցեք ինքներդ. Պետությունը հարկատուներից կոպեկ-կոպեկ հավաքում է հարկերը եւ «աջակցություն ցուցաբերում լեռնահանքային արդյունաբերությանը»: Հանգանակությունը հո պոզով-պոչով չի՞ լինում:
Ինչ վերաբերում է «Արմավիային», ապա այդ խեղճուկրակ ընկերությունն իսկապես հայտնվել է ֆինանսական անելանելի վիճակում: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ստիպված է շատ բարձր գնով կերոսին ձեռք բերել վառելիք ներկրող Միխայիլ Բաղդասարովից, էլ որտեղի՞ց գումարներ մնան հարկեր վճարելու համար: Դրա համար էլ ավիատոմսերն ամեն օր թանկանում են, իսկ «Արմավիայի» գործերը` վատանում: Մի խոսքով` այստեղ էլ է հանգանակություն պետք:
«Լարել են իրար դեմ»
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի քեռին` Արարատ գյուղի գյուղապետ Գրիգոր Մելքումյանը, հայտարարել է, որ խաղող մթերող գործարարները գյուղացիներից պհանջում են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ, հակառակ դեպքում, ըստ նրա, հրաժարվում են խաղողը մթերել:
«Էս տարի ասում են` ով իմ կուսակցության անդամ է, նրանն ընդունում ենք: Ես էդ կուսակցություններին դեմ եմ, սաղին լարել են իրար դեմ, հիմա էլ խաղողագործներին են լարում»: Գ. Մելքումյանը կոչով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա որեւէ կերպ «ազդի» գործարարների վրա:
Թուրքիան ավելի անվտանգ է որպես թշնամի, քան իբրեւ «բարեկամ»
Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին աշխուժացումներին զուգահեռ, ակտիվանում է նաեւ թուրքական դիվանագիտությունը` փորձելով Հայաստանին ու հայությանը ներքաշել նորանոր ծուղակների մեջ:
Նախորդ ամիսներին խիստ ընդհանուր հայտարարություններով, երբեմն էլ դրանց ուղեկցող սպառնալիքներով համեմվող Թուրքիայի կեցվածքում նկատվում են կեղծ մեղմացումներ եւ Հայաստանի հետ երկխոսության` թվով երկրորդ պատրանքը ստեղծելու փորձեր:
Ճիշտ չի լինի այս ամենը պայմանավորել Արեւմուտքից Թուրքիայի վրա գործադրվող ուժեղ ճնշումներով, քանզի պաշտոնական Անկարան այս հարցում միշտ էլ կարողացել է «եղջյուրներ ցույց տալ»: Հայկական ճակատում Թուրքիայի ներկա ակտիվացումը թելադրված է միայն ու միայն սեփական եզդեցությունը եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Արեւմուտքի շահագրգռության գործոնը ղարաբաղյան բանակցային գործընթացի «կշեռքների վրա» նետելու ցանկությամբ:
Գառնի-Գեղարդ մի գնացեք
Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող Գառնու հուշարձան-արգելոցը մի քանի տարի է` սեփականաշնորհվել է, եւ այստեղ այցելողների մուտքն այլեւս անվճար չէ: Արգելոցը բացվում է առավոտյան ժամը 10-ին եւ փակվում` 17:45-ին, ինչի արդյունքում գառնի մեկնած զբոսաշրջիկները կամ ստիպված են փակ դարպասներից ձեռնունայն վերադառնալ, կամ սպասել մինչեւ երեկոյան ժամը 21-ը, երբ մուտքի տոմսերը վաճառվում են 1200 դրամով:
Այս կարգը զայրացնում է զբոսաշրջիկներին, որոնք հայաստանյան տապից փախչելով` Գառնու հուշարձան են մեկնում հետկեսօրին, երբ տապը մեղմացման նշաններ է ցույց տալիս:
Իսկ Գեղարդում, ըստ բնակիչների, օձերը, դուրս գալով կիրճից, երեկոյան մեծ խմբերով հավաքվում են գեղարդ եկեղեցական համալիրի դիմացի ժայռին եւ իրենց տեսքով ահաբեկում երեկոյան ժամերին այս կողմերում հայտնված զբոսաշրջիկներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել