Նախագահ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին:
Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել