HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայնագիր` Հայաստանի և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեների միջև

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Ալեքսանդր Ժուկովն ընդգծել է տարբեր և, մասնավորապես սպորտի ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Որպես Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ` նա կարևորել է երկու երկրների օլիպիական կոմիտեների միջև փոխգործակցության զարգացումը։ Հյուրերին է ներկայացվել Սևանի տարածքում սպորտային համալիրի կառուցման նախագիծը, որով նախատեսվում է համաշխարհային մասշտաբի սպորտային համալիրի ստեղծում։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, զուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջև։ Փաստաթուղթն ստորագրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անունից` կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անունից` ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter