HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Ժուկովը` նախագահ Սարգսյանի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին: Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա: ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով, երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, երկրի ղեկավարը նաեւ շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի եւ օլիմպիական շարժման զարգացմանը, ինչն անկասկած կնպաստի այդ ոլորտում եւս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter