HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հաղթողների անունները հայտնի են

Ավարտվեց «Ոսկե Ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը, որի փակման արարողությունը տեղի ունեցավ այսօր`«Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի մրցանակակիրներն արդեն հայտնի են:

Միջազգային խաղարկային մրցույթում արծաթե «Ոսկե Ծիրան» մրցանակի արժանացավ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը: Ոսկե «Ոսկե Ծիրան» մրցանակի արժանացավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: Միջազգային վավերագրական մրցույթում արծաթե «Ոսկե Ծիրան» մրցանակը հանձնվեց Վադիմ Յենդրեյկոյին` «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար, իսկ ոսկե «Ոսկե Ծիրան»-ը` Պավել Կոստոմարովին` «Երկուսով» վավերագրական ֆիլմի համար: Հայկական համայնապատկեր ծրագրում արծաթե մրցանակի արժանացավ Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքեւում» ֆիլմը, իսկ ոսկե մրցանակի` Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: Ոսկե մրցանակի արժանացած ռեժիսորները ՀՀ վարչապետի կողմից ստացան մեկ մլն դրամի չեկ: Այս ծրագրում ժյուրիի կողմից Հատուկ հիշատակման արժանացավ Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը: FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը: ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար: Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմին, որը հատուկ մրցանակի արժանացավ նաեւ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter