Հայաստան. 7 ոսկի, 5 արծաթ 18 բրոնզ
Երեկ «Միկա» մարզահամալիրում ավարտվեց Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված Նելսոն Ստեփանյանի սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը:
Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից ու Ռուսաստանից:
Ներկայացնենք նվաճած մեդալներն ըստ երկրների
ոսկի արծաթ բրոնզ
Հայաստան 7 5 18
Ռուսաստան 5 5 2
Վրաստան 2 3 4
Արցախ - 1 -
Հիշեցնենք, որ բացման հանդիսավոր արարողությանն ու առաջին օրվա եզրափակիչ գոտեմարտերի ընթացքին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել