HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը շրջել է «Միասին»-ի ճամբարում

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը։ Վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում։ Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը։ ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն։ «Միասին 2010»-ի շտաբային ճամբարում կառավարության ղեկավարին ներկայացվել են երիտասարդների կողմից կազմված գործարար ծրագրերը։ Երիտասարդները ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ։ Տիգրան Սարգսյանը խոսքով հանդես է եկել միասինականների առջև։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության վիճակը, ծավալվել է մտքերի փոխանակություն գիտելիքի ու կրթության կարևորության և որակյալ գիտական ներուժի զարգացման շուրջ։ Երեկոյան վարչապետը վերադարձել է Երևան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter