HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոտուլիզմի 10 դեպք` տնական պահածոների օգտագործման հետևանքով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, մինչև 14 տարեկան երեխաների մոտ դեպքեր չեն արձանագրվել և մահվան ելք չի գրանցվել: 2009 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 14 դեպք` 23 տուժածով, այդ թվում` 2-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք չի գրանցվել: Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով` Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter