HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել

Գործադիրն այսօր իր` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն` 0.30 հեկտարով ավելացնելով նշված հողամասի տարածքը։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս որոշումով մի նոր ծրագիր է սկիզբ առնում. «Օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել։ Մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, նա այնտեղ կառուցելու է բնակարաններ, որտեղ կտեղափոխվեն բնակիչները, իսկ ազատված երկու շենքերի տարածքում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի։ Այս որոշման նպատակը դա է»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter