HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերսեդեսը հարվածել է երթուղային տաքսուն

Երեկ, ժամը 19.19-ին Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում` «Արարատ» կոնյակի գործարանին հարակից տարածքում, դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես S-320» մակնիշի 06 ՏՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է աջակողմյան հատվածում կայանված թիվ 75 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի 17-26 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսին: Պատահարի հետեւանքով երթուղային տաքսու ուղեւորներ` 1964 թ. ծնված Ռոբերտ Գաբրիելյանը եւ 1938 թ. ծնված Էմիլ Ավդոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1989 թ. ծնված Գայանե Պողոսյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Էմիլ Ավդոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Բժիշկների կողմից Ռ. Գաբրիելյանի վիճակը գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter