«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալը` Զորի Բալայանին
Հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի հետ: Ծննդյան 75-ամյակի, ծավալած գործունեության և հայ գրական ու հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար Զ.Բալայանին կշնորհվի գրադարանի բարձրագույն պարգևը` «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալը:
Հանդիպմանը կցուցադրվի Ռենալ Միրզոյանի հեղինակած ֆիլմը` նվիրված Զ.Բալայանին: Գրադարանում կբացվի Զ.Բալայանին նվիրված ցուցադրություն, որտեղ կներկայացվեն նրա հեղինակած գրքերը, մամուլում հրապարակված հոդվածները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել