HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ցուցադրություն` Աբովյանի վերանորոգված տուն-թանգարանում

Հուլիսի 20-ին` ժամը 11-ին, Քանաքեռում (2-րդ փողոց, տուն 4) տեղի կունենա մեծ գրող Խաչատուր Աբովյանի վերանորոգված տուն-թանգարանի բացումը: Վերանորոգումից հետո մեծ գրողի տուն-թանգարանը ներկայանում է 12 բաժինից բաղկացած նոր ցուցադրությունով: Մեծ գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները ներկայացնում են Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան, Աբովյանը` մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը, ինչպես նաև մեծ հայի կյանքի ու գործունեության այլ դրվագներ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter