HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Սեւանի փոքր կտորները

Զբոսաշրջային սեզոնը Սեւանի համար կարող է աղետի վերածվել: Ափերի շրջափակումը կատարվում է արդեն բոլոր մակարդակներով` ներառյալ փոքր առեւտրականներին: «Չե՞ք ցանկանում հանգստանալ 5 հազարով: Եթե տնակ եք ցանկանում, ապա 10 հազարով կա»: Խոսքը մի քանի ժամով հանգստի մասին է՝ փաստացիորեն Սեւանի ափին պիկնիկի մասին: Կիսակառույց մնացած ափերը հափշտակել են տեղի «հզորները»: Նրանց մակարդակն ավելի ցածր է, քան, օրինակ «Լավանդա Սիթիի» տերերինը, բայց  հմտոթյամբ չեն զիջում: Ոչ ոք չի կարող հենց այնպես մոտենալ լճափին: Պետք է վճարել: Դրան ուշադիր հետեւում են տեղի տղաները: Եւ եթե դուք ասեք, որ նրանցից ոչինչ չեք ուզում, ապա դուք կամ պետք է հեռանաք, կամ անախորժություններ ունենաք: Ապա ի՞նչ է առաջարկում նոր «տուրիստական ծառայությունը»: Այն առաջարկում է լիճը, որը գտնվում է պետության հսկողության տակ եւ համարվում է ազգային եւ պետական առաջնահերթություն, հսկվում է հատուկ օրենքներով: Սեւանի լավագույնս պահպանման համար գոյություն ունի «Սեւան» ազգային պարկը, երկու հանձնոժողով, հսկայական քանակությամբ ծրագրեր, ոչ սակավ բյուջետային հատկացումներ: Տեղի բնակչությունն օգնում է զարգացնել տուրիզմը, բայց իր ձեւով: Ամեն պիկնիկից հետո աղբի սար է մնում լճափին: Հանգստացողները տեղավորվում են հենց աղբակույտերի կողքին, որոնց վրա թեւածում էին ճայերը: Ճայերին աղբն ավելի է դուր գալիս,  քան նրանց սովորական կերը՝ ձուկը, քանի որ ձուկը Սեւանում գնալով պակասում ու պակասում է, իսկ աղբը շատանում ու շատանում: Ի դեպ ձկան մասին: Մեծ ու փոքր օբյեկտների բոլոր կետերում, ռեստորաններում ու ճանապարհային թեթեւ ճաշի վայրերում եւ, իհարկե, պիկնիկի համար առանձնացված վայրերում առաջարկվում է ցանկացած տեսակի ձուկ, այդ թվում եւ սիգ: Ամռանն առեւտուրն աշխուժանում է հանգստացողների հոսքի շնորհիվ: Տեղի բնակիչների գնահատականներով՝ ամռան ամիսներին միջինը վաճառվում է 50-70 տոննա ձուկ: Այդ քանակի մեջ մտնում են բոլոր տեսակները, այդ թվում նաեւ ձկներ, որոնց բազմացնում են ձկնաբուծարաններում: Նշենք, որ օբյեկտների ճաշացուցակում առկա սիգը չի բազմացվում ձկնաբուծարաններում, այլ Սեւանում, եւ արգելված է նրա որսն ու վաճառքը: Ի դեպ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի գնահատականներով՝ Սեւանում ձկան պաշարները 250 տոննայից ավել չեն: Ապա ի՞նչ անի «Սեւան» ազգային պարկը, երբ, ինչպես պարզվեց, վարձակալության թույլտվություն կարող է ստորագրել ոչ միայն ազգային պարկը, այլ նաեւ ազգային պարկի բուֆերային գոտում գտնվող համայնքների ղեկավարությունը: Սեւան քաղաքից հետո, որն արագ բաժանեց, ավելի ճիշտ վաճառեց ափը, հերթը հասնում է նաեւ մյուս համայնքներին, որոնք Սեւանը պահպանելու առաքելություն չունեն, բայց ունեն առաքելություն գյուղական համայնքի դժվարին պայմաններում կենդանի մնալու: Գործընթացը վաղուց է սկսվել, եւ մնում է գուշակել, թե ինչ կմնա Սեւանից այն բանից հետո, երբ բոլոր համայնքները կտոր-կտոր կվերցնեն ազգային պարկը: Սեւանի փոխարեն ի՞նչ օբյեկտ կլինի ՀՀ բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման գործակալության կազմում: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter