HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6.426 անձի

2010 թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ձևակերպել է ՀՀ քաղաքացու 121.276 անձնագիր, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում` 107.377: Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու 174.336 անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում` 138.417: Երկարաձգվել է ՀՀ 69.801 քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 176.246 քաղաքացու: Անձնագրային և վիզաների վարչության գործունեության ծավալների փոփոխությունը պայմանավորված է 2010 թ. Շենգենյան համաձայնության պետությունների կողմից 10 տարուց ավելի ժամկետ ունեցող անձնագրերով մուտքի վիզաների տրամադրման սահմանափակմամբ: 2010 թ. 6 ամիսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6.426 անձի, իսկ 2009 թ. նույն ժամանակահատվածում` 2.506 անձի: Նշված շրջանում ՀՀ մուտքի արտոնագիր է տրամադրվել 67.912 անձի` 2009 թ. 1-ին կիսամյակի 46.205 անձի դիմաց, ինչը պայմանավորված է ՀՀ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների թվի աճով: Անձնագրային և վիզաների վարչությունը 2010 թ. 6 ամսվա ընթացքում 7.683 քաղաքացու տրամադրել է հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկություններ, իսկ 2009 թ. նույն ժամանակահատվածում` 4.268 քաղաքացու: 2010 թ. 1-ին կիսամյակում, ըստ բնության վայրի, հաշվառվել է նաև 99.856 քաղաքացի, 2009 թ. նույն ժամանակահատվածում` 78.232 քաղաքացի: Հաշվետու ժամանակահատվածում հաշվառումից հանվել է 63.198 քաղաքացի, 2009 թ. նույն ժամանակում` 44.823 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter